Կոնգրեսի ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի
Դոնալդ Թրամփի կողմանկիցների շաբաթ օրը կանայալիք հանրահավաքի մասին հայտարարությունից հետո, Կոնգրեսի ոստիկանւթյունը բերվել է պատրաստ վիճակի:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքն անցկացվելու է պաշտպանություն 2021 թվականի հունվարի 6 -ին Կոնգրեսի շենքի վրա հարձակման ժամանակ կալանավորված անձանց:
ՄՆ Կոնգրեսի ոստիկանության պետ Թոմ Գեդգերն անդրադառնալով սպառնալիքներին, հայտարարել է: «Անցած ութ ամիսների ընթացքում Կոնգրեսի ոստիկանությունը բարձր պատրաստվածության մեջ է եղել, որպեսզի բացառի հունվարի 6 -ի միջադեպի կրկնությունը»:
Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույնպես հայտարարել է Կոնգրեսի շենքը պաշտպանելու համար Ազգային գվարդիայի 100 զինծառայողի տեղակայման մասին:
Պենտագոնի խոսնակ Ջnոն Քիրբին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Կոնգրեսի ոստիկանությունը դիմել է Պենտագոնին՝ բողոքի ցույցերի ժամանակ աջակցություն ստանալու խնդրանքով: