Անկարան արձագանքել է իր դեմ ուղղված եվրոպական երկրների հրապարակած հաղորդագրությանը
Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն բողոքելով եվրոպական 9 երկրների՝ Անկարայի դեմ հրապարակած հաղորդագրության դեմ:
Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Միջերկրական ավազանի ինը եվրոպական երկրներ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գումարած նիստում նախազգուշական հաղորդագրություն են հրապարակել՝ կոչ անելով Թուրքիային հարգել Միջերկրական ծովի արևելքում միջազգային իրավունքները:
Խորվաթիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի, Մալթայի, Սլովենիայի և Իսպանիայի վարչապետների ու նախագահների կողմից ստորագրված հաղորդագրությունը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Հունաստանի և հարավային Կիպրոսի նկատմամբ ագրեսիվ մոտեցումներից:
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքելով այդ հաղորդագրության դեմ, հայտարարություն է տարածել, որում պնդել է, որ Արևելյան Միջերկրական ծովում ձեռնարկված քայլերն ուղղված են Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի Հանրապետության ժողովրդի հանրային շահերի ու իրավունքների պաշտպանությանը: