Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i151052-Ահաբեկչական_կիբերհարձակում_է_իրականացվել_Վենեսուելայի_ֆինանսական_համակարգի_վրա
Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, ինչի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնել է Վենեսուելայի կառավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2021 16:27 Asia/Tehran
  • Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա

Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, ինչի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնել է Վենեսուելայի կառավարությունը:

 

«Վենեսուելայի կառավարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին ահաբեկչական հարձակում է իրականացվել ազգային ֆինանսական համակարգի վրա, ավելի հստակ՝ երկրի խոշորագույն բանկի՝ Banco de Venezuela-ի տեխնոլոգիական հարթակի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարձակման պատճառով հաճախորդները չեն կարողացել որևէ գործողություն կատարել: Կառավարության հաղորդմամբ՝ հարձակման նպատակը եղել է բանկային տվյալների ոչնչացումն ու փոփոխումը:

1in.am