Թուրքիայի նախագահը կմեկնի ԱՄՆ
Սեպտեմբեր 19, 2021 07:22 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեային:
Ըստ Թովրքիայի TRT լրատվական գործակալության, աշխարհի շատ առաջնորդներ կորոնավիրուսի բռնկման պատճառով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլիային կմասնակցեն տեսակոնֆերանսի միջոցով, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը որոշել է անձամբ ներկայանալ այդ համաժողովին:
Թուրքիայի նախագահը ելույթ կունենա համաժողովում: Նա իր ելույթում կանդրադառնա նաև աշխարհում տիրող անարդարության թեմային:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 27-ը:
Պիտակ