Լավրովը շատ օգտակար է համարել Դե Միստուրայի հետ բանակցությունները
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններն օգտակար էին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք բանակցություններ վարեցինք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի հետ, դրանք օգտակար էին: Մենք ամբողջությամբ ենք գնահատում կարծիքների պարբերական փոխանակումը ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ»,- ասել է Լավրովը դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:
Լավրովի խոսքով՝ կողմերը բանակցությունների ընթացքում համակարծիք են եղել, որ «կարգավորման բոլոր պարամետրերը բոլոր ասպեկտներում՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական, արձանագրված են Սիրիայի աջակցության Միջազգային խմբի և… ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերու»:
«ՌԴ-ն բավարարված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմին աստիճանաբար միանում են ընդդիմության ավելի շատ ջոկատներ, բռնության մակարդակը երկրում զգալիորեն նվազել է»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կարող է կրակի դադարեցման ռեժիմ հայտարարվել սիրիական Հալեպում:
«ՌԴ-ն պնդում է թուրք-սիրիական սահմանի փակման հարցում, որով, ինչպես նախկինում, ահաբեկիչները համալրվում են զենքով ու գրոհայիններով»,- ասել է Լավրովը: