Լավրովը շատ օգտակար է համարել Դե Միստուրայի հետ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i15112-Լավրովը_շատ_օգտակար_է_համարել_Դե_Միստուրայի_հետ_բանակցությունները
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններն օգտակար էին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 13:02 Asia/Tehran
  • Լավրովը շատ օգտակար է համարել Դե Միստուրայի հետ բանակցությունները

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններն օգտակար էին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք բանակցություններ վարեցինք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի հետ, դրանք օգտակար էին: Մենք ամբողջությամբ ենք գնահատում կարծիքների պարբերական փոխանակումը ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ»,- ասել է Լավրովը դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:

Լավրովի խոսքով՝ կողմերը բանակցությունների ընթացքում համակարծիք են եղել, որ «կարգավորման բոլոր պարամետրերը բոլոր ասպեկտներում՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական, արձանագրված են Սիրիայի աջակցության Միջազգային խմբի և… ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերու»:

«ՌԴ-ն բավարարված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմին աստիճանաբար միանում են ընդդիմության ավելի շատ ջոկատներ, բռնության մակարդակը երկրում զգալիորեն նվազել է»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կարող է կրակի դադարեցման ռեժիմ հայտարարվել սիրիական Հալեպում:

«ՌԴ-ն պնդում է թուրք-սիրիական սահմանի փակման հարցում, որով, ինչպես նախկինում, ահաբեկիչները համալրվում են զենքով ու գրոհայիններով»,- ասել է Լավրովը: