Թրամփ. ԱՄՆ-ն վերածվում է կոյուղու
«Միացյալ Նահանգները վերածվում է մարդկային թափոնների կոյուղու», - ասվում է նախկին նախագահի հայտարարության մեջ, որը վերաբերվում է հազարավոր ներգաղթյալների հոսքին:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրն իր հայտարարության մեջ ասել է, որ ներգաղթյալների ներհոսքը Միացյալ Նահանգներ կարող է դառնալ այդ երկրի համար ամենամեծ ճգնաժամը:
Նա նշել է. «ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ թվով անօրինական ներգաղթյալները մուտք են գործում երկիր»:
ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ ներգաղթյալների մեծ մասը մարդասպաններ, թմրավաճառներ ու հանցագործներ են:
ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը վերջերս կտրուկ քննադատության ենթարկեց գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենին՝ վարչակազմի մի շարք անհաջող որոշումների կապակցությամբ, նշելով, որ ԱՄՆ -ն արժանի է ավելի լավ ղեկավարի, քան Բայդենն է: