ԱՄՆ ռազմաօդային ուժերի տարեդարձի օրը կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ
Սեպտեմբեր 20, 2021 07:22 Asia/Tehran
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնադրման տարեդարձի օրը, Տեխասում կործանվել է Աամերիկյան ռազմական ինքնաթիռ:
Ըստ NBC News-ի, ռազմական ինքնաթիռը կործանվել է կիրակի առավոտյան՝ Տեխաս նահանգի Լեյք Ուորս քաղաքի բնակելի թաղամասերից մեկում, ինչի հետևանքով երկու տուն է վնասվել:
Վթարի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:
Վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջները: Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ինքնաթիռն ուսումնական էր:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ