ԱՄՆ ռազմաօդային ուժերի տարեդարձի օրը կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ
https://parstoday.ir/hy/news/world-i151138-ԱՄՆ_ռազմաօդային_ուժերի_տարեդարձի_օրը_կործանվել_է_ամերիկյան_ռազմական_ինքնաթիռ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնադրման տարեդարձի օրը, Տեխասում կործանվել է Աամերիկյան ռազմական ինքնաթիռ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2021 07:22 Asia/Tehran

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնադրման տարեդարձի օրը, Տեխասում կործանվել է Աամերիկյան ռազմական ինքնաթիռ:

Ըստ NBC News-ի, ռազմական ինքնաթիռը կործանվել է կիրակի առավոտյան՝ Տեխաս նահանգի  Լեյք Ուորս  քաղաքի բնակելի թաղամասերից մեկում,  ինչի հետևանքով երկու տուն է վնասվել:

Վթարի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջները: Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ինքնաթիռն ուսումնական էր:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio