Հալեպում տասը օր է ջուր չկա, չորս ամիս է՝ էլեկտրականություն
https://parstoday.ir/hy/news/world-i1513-Հալեպում_տասը_օր_է_ջուր_չկա_չորս_ամիս_է_էլեկտրականություն
Հալեպի բնակչությունը տասը օր է զրկված է ջրից, ավելի քան 4 ամիս է՝ էլեկտրականությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 09:06 Asia/Tehran
  • Հալեպում տասը օր է ջուր չկա, չորս ամիս է՝ էլեկտրականություն

Հալեպի բնակչությունը տասը օր է զրկված է ջրից, ավելի քան 4 ամիս է՝ էլեկտրականությունից:

Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Բնակչությունն օգտվում է ջրհորներից, իսկ խմելու համար ստիպված գնում է հանքային ջուր:

Էլեկտրականությունն ապահովում են էլեկտրածին սարքերը, որոնք վաճառվում են:

Ապահովության համար սիրիական բանակը նախօրեին իր հսկողության տալ է առել Հալեպի արևելան շրջանի արվարձաններում գտնվող Ալ Ուատիաա գյուղը, որը հարակից է Հալեպը մատակարարող էլեկտրակայանին:

Բանակի յուրաքանչյուր առաջընթացի դեպքում ահաբեկչական խմբավորումները հրթիռներ են արձակում բնակելի հոծ թաղամասների վրա: