Խադիջա Իսմայիլովան ՄԱԿ-ի մրցանակ կստանա
https://parstoday.ir/hy/news/world-i15133-Խադիջա_Իսմայիլովան_ՄԱԿ_ի_մրցանակ_կստանա
Ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան, որը ազատազրկման մեջ է, ստանալու է ԶԼՄ-ների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակ՝ բարդ պայմաններում մամուլի ազատության մեջ ներդրում ունենալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 14:14 Asia/Tehran
  • Խադիջա Իսմայիլովան ՄԱԿ-ի մրցանակ կստանա

Ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան, որը ազատազրկման մեջ է, ստանալու է ԶԼՄ-ների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակ՝ բարդ պայմաններում մամուլի ազատության մեջ ներդրում ունենալու համար:

Հետաքննող-լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան նախորդ ամիս էլ դարձել էր UNESCO-ի մրցանակակիր՝ մամուլի ազատության գործում ունեցած ներդրման համար: Ամենամյա այդ մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենալու այսօր Ֆինլանդիայում: UNESCO-ի դրամական պարգևը կազմում է 25.000 դոլար: Մրցանակը կրում է կոլումբացի լրագրող Գիլերմո Կանոյի անունը, որը 1986 թվականին սպանվել է Բոգոտայում՝ իր գլխավորած El Espactador թերթի խմբագրատան հարևանությամբ:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ 2015 թվականի սեպտեմբերին նրան դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման՝ «տնտեսական մի շարք հանցանքների համար»: