Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է
https://parstoday.ir/hy/news/world-i151340-Էրդողան._Զանգեզուրի_միջանցքի_բացումը_քաղաքական_հարց_է
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դեմ եմ միջանցքի բացմանը» հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2021 09:06 Asia/Tehran
  • Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է

Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դեմ եմ միջանցքի բացմանը» հայտարարությունը:

«Թերևս մտածելու տեղիք է տալիս, երբ մի կողմից նա նման բան է ասում, իսկ մյուս կողմից՝ ուզում է հանդիպել ինձ հետ։ Եթե նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի։ Մենք փակ չենք դիվանագիտության համար: Իսկապես, նա Վրաստանի վարչապետի միջոցով ինձ փոխանցել է հանդիպելու ցանկությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան կարող է դիվանագիտական կապեր հաստատել», - հավելել է նա:

Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները կհաղթահարվեն։

ARMENIA.AZ