Մարսի վրա եռացող ջուր են հայտնաբերել
Նանտի համալսարանի ֆիզիկոսների՝ Nature Geoscience ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ Մարսի ռելիեֆի՝ նախկինում նկատված փոփոխությունները կարող են տեղի ունենալ հեղուկ ջրի հոսքերի պատճառով, որը եռում է մթնոլորտի ցածր ճնշման դեպքում:
Այդպիսի հոսքեր առաջանում են գարնանը սառցաջրերի հալվելու ժամանակ:
Հեղուկի տեսքով ջուրը հազվագյուտ երևույթ է Մարսի վրա: Սակայն հետազոտողները ենթադրում էին, որ հենց հեղուկ ջուրն է պատասխանատու ամռան ընթացքում մարսյան բլուրները հատող տարօրինակ զոլերի առաջացման համար:
Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ Մարսի ցածր ճնշման դեպքում ջուրը, որն արտահոսել է տարածությունում ավազի հատիկների միջև, գոլորշացել է՝ հրելով ավազը և նպաստելով բլրի լանջի ապակայունացմանը: Այդ գործընթացը ոչ մեծ ալիքներ է ձևավորում, որոնք հիշեցնում են Մարսի վրա դիտվածները: Սա վկայում է, որ նման երևույթ իսկապես կարող է տեղի ունենալ Կարմիր մոլորակի վրա: