Ղարաբաղյան հակամարտության թեման` ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում
Ղարաբաղյան հակամարտության թեման Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում է։
Հայաստանից նստաշրջանին մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա հանդիպումների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաների հետ։Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես փոխանցել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, «երկու պաշտոնյաները համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»։«Պետքարտուղարը հստակ հասկացնել է տվել Թուրքիային, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտակար լինել», - ասվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։
civic.am/politics