Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i151396-Զելենսկին_և_Էրդողանը_քննարկել_են_ազատ_առևտրի_և_ռազմական_համագործակցության_հարցեր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Զելենսկին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2021 14:43 Asia/Tehran
  • Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Զելենսկին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում:

 

Գրառման համաձայն՝ բանակցությունների ընթացքում երկու կողմերը քննարկել են մի շարք հարցեր` ազատ առևտրի գոտուց մինչև ռազմատեխնիկական համագործակցություն:

Երկրների ղեկավարները անդրադարձել են նաև ՌԴ-ում պահվող Ղրիմի թաթարների ազատ արձակման և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցերին: