Ուկրաինայում կարտադրվեն թուրքական անօդաչու թռչող սարքեր
https://parstoday.ir/hy/news/world-i151452-Ուկրաինայում_կարտադրվեն_թուրքական_անօդաչու_թռչող_սարքեր
Հայտնի են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի բանակցությունների կոնկրետ արդյունքները, որոնք տեղի են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 12:24 Asia/Tehran
  • Ուկրաինայում կարտադրվեն թուրքական անօդաչու թռչող սարքեր

Հայտնի են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի բանակցությունների կոնկրետ արդյունքները, որոնք տեղի են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր ֆեյսբուքյան էջում գրել է երկխոսության արդյունքների մասին: Նա հույս է հայտնել, որ այս «պատմական հանդիպումից» հետո երկրում կհայտնվի «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան:

Նախարարի խոսքով, սեպտեմբերի 21-ին նախագահ Զելենսկին «բովանդակային զրույց» է ունեցել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի հետ, մասնավորապես, կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը և հնարավոր համատեղ նախագծերը:

«Դուք գիտեք, որ մեր երկրների միջև մի քանի հավակնոտ նախագծեր կան՝ անօդաչու թռչող սարքերի արտադրություն եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար նավերի արտադրություն: Ես արդեն ասել եմ այս մասին. այնտեղ ամեն ինչ լավ կլինի, և «Bayraktar»-ի գործարանը կլինի Ուկրաինայի տարածքում»,- շեշտել է Կուլեբան:

araratnews.am