Թուրքիան շարունակում է միջամտողական գործողություններ իրականացնել Սիրիայում
Թուրքիայի բանակը Սիրիայի տարածքում իր ռազմական գործողությունների շրջանակում հարձակվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ զինյալների վրա:
Թուրքիայի TRT հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ այդ երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Խաղաղության աղբյուր» շրջանում Թուրքիայի բանակի իրականացրած գործողության ընթացքում PKK-ի 11 զինյալներ սպանվել են:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ ուժերը հարձակվելու մտադրություն են ունեցել:
Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով իր օրակարգում ներառել է Սիրիայում ու Իրաքում ռազմական միջամտությունը: Չնայած երկու երկրները դեմ են, բայց Թուրքիան շարունակում է իր ռազմական միջամտությունը: Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադը վերջերս Անկարային կոչ է արել իր զինծառայողներին դուրս բերել այդ երկրից: