Թուրքիայի բանակի հինգ բարձրաստիճան թուրք զինվորականներ հրաժարական են ներկայացրել
Թուրքիայի բանակի հինգ բարձրաստիճան թուրք զինվորականներ հրաժարական են ներկայացրել:
Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ զինվորականներից երկուսը Թուրքիայի բանակի բարձրաստիճան հրամանատարներ են Սիրիայի օպերատիվ շրջաններում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում համաձայնվել է ավագ զինվորականներից երկուսի հրաժարականի հետ:
Սա այն դեպքում, երբ Թուրքիայի բանակը քրդական զինված խմբերի դեմ պայքարելու պատրվակով ավելի քան երկու տարի է, ինչ գրավում է Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածները, և մի խումբ թուրք զինվորականներ դեռևս ներկա են այդ տարածքներում:
Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը, ինչպես նաև միջազգային հանրությունը դատապարտում են Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի բանակի ոտնձգությունը: