Մամուլի տեսություն 03-05-2016
«Այսօր մենք դառնում ենք ռազմական ոլորտում գիտական գիտելիքների անընդհատ զարգացման ու տարածման ականատեսը: Մենք պետք է հասկանանք այն ռիսկերը, որոնք դրա միջոցով կարող են սպառնալ պետություններին: Այդ սպառնալիքների մի մասը, հայտնվելու դեպքում, կստեղծեն այնպիսի ողբերգություններ, որոնք կլինեն շատ ավելի ծանր, քան Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ողբերգությունները»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը Մոսկովյան համաժողովին ունեցած ելույթում:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի ազդեցիկ քաղաքականությունը՝ տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձություններում
Չնայած Սպիտակ Տան և Սիոնիստական ռեժիմի խափանարարություններին, Իրանի վարած քաղաքականությունն ազդեցիկ է եղել տարածաշրջանի և աշխարհի իրադարձություններում:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթի խմբագրական հոդվածում ասված է.«Իրանի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում ԱՄՆ-ն համաշխարհային մասշտաբով միայնակ է զգում և պարզապես երևում է ,որ Իրանը գտնվում է բազմակողմ համագործակցություններին ու ներդրումներին ուղղված միջազգային ուշադրությունների կենտրոնում»:
«ԱՄՆ-ն ոչ միայն իրեն զրկել է Իրանի հարուստ շուկայից , այլև կառչելով հիմար քաղաքականություններից ու դիմելով միջազգային գողության ապացուցել է,որ իրոք վստահելի չէ» , նշված է հոդվածում:
«ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվներից երկու միլիարդ դոլարի գողացման հարցը ցույց է տալիս,որ այդ պատեհապաշտական ու գրոհային մոտեցումը միայն չի վերաբերում անցյալին ,այլև չի բացառվում,որ ապագայում էլ կրկնվեն այդ անսկզբունքային եղանակները,որոնք հակասում են միջազգային օրենքներին ու խախտում են Վաշինգտոնի հանձնառությունները»,գրում է Ջոմհուրի Էսլամի թերթը:
Երկուշաբթի օրը, ներքին ու արտասահմանյան լրագրողների հետ շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ, Իրանի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի գերագույն դատարանի վճռի ուղղությամբ կատարված վերջին քայլերի մասին Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.«Իրանը մերժելով ԱՄՆ-ի գերագույն դատարանի վճիռը և հայտարարելով ,որ Վաշինգտոնն է միջազգային գողության պատասխանատուն, այդ ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ է դրել օրակարգում», ասված է թերթի խմբագրական հոդվածում:
---
«Ջավան» օրաթերթ
Ռիադը լարվածություն է հարուցում Սիրիայի հարցով
Միջինարևելյան հարցերի փորձագետը համոզմունք է հայտնել ,որ Սիրիայի նկատմամբ Ալե Սաուդյան ռեժիմի կողմից կատարվող քայլերի գործընթացը հիմնված է լարվածություն և ճգնաժամ հարուցելու վրա:
«Ջավան» օրաթերթի այսօրվա համարում լույս տեսած վերլուծական հոդվածի հեղինակ՝ Միջինարևելյան հարցերի փորձագետ՝ Ահմեդ Քազեմզադեն գրել է.«Վերջին օրերի ընթացքում Սիրիայի կառավարության ընդդիմադիրները հատկապես Ռիադի կառավարությունը և նրա արտասահմանցի հովանավորները Սիրիայի կառավարության դեմ քարոզչություն են ծավալել:
«Հակասիրիական քարոզչություններն այն դեպքում են իրականացել ,երբ Սաուդյան պատվիրակությունը լքեց Ժնևյան բանակցությունները և վերադարձավ Ռիադ» նշել է փորձագետը:
«Սաուդյան Արաբիան տակավին շարունակում է ֆինանսական ու ռազմական հովանավորություն ցուցաբերել թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումներին», եզրափակում է միջինարևելյան հարցերի փորձագետ:
---
Armedia.am
Մոսկովյան համաժողովի արդյունքները. ահաբեկչության արմատները պետք է փնտրել «գունավոր հեղափոխություններում»
Նաիրա Մկրտչյան
Ապրիլի 27-28-ը Մոսկվայում կայացավ Անվտանգության հարցերով 5-րդ համաժողովն «Ահաբեկչությունը որպես միջազգային կայունության գլխավոր սպառնալիք» թեմայով: Ներկա էին 80 երկրների բարձրագույն գեներալիտետի, բարձրաստիճան պաշտոնյաների 500 ներկայացուցիչներ, սակայն բացակայում էին Արևմուտքի պաշտոնական ներկայացուցիչները:
Համաժողովի հիմնական թեման միջազգային ահաբեկչության դեմ պայքարն էր:
ԱՍԵԱՆ-ի բոլոր տաս պետությունների ներկայությունն՝ ի դեմս պաշտպանության նախարարների, այն բանի վկայությունն էր, որ Մոսկվայի հետ շփվելու մեջ խիստ շահագրգռված են Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:
Մոսկովյան համաժողովի երկօրյա քննարկումների եզրակացությունը հետևյալն էր. ահաբեկչության արմատները պետք է փնտրել «գունավոր հեղափոխություններում», իսկ նրանց հակազդելու միջոցը կարող է լինել միայն վճռական և մարտունակ բանակը:
Մի շարք բանախոսներ իրենց ելույթներում ընդգծել են Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը:
Այսպես, Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն առաջարկել է զարգացնել ռազմական համագործակցությունն Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միջև՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տեղադրմանը հակազդելու համար: Բացի այդ, նա նաև խոսել է Սաուդյան Արաբիայի՝ զանազան ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մասին և ընդգծել դրանց տարածման վտանգը դեպի Աֆղանստան, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Հնդկաստան, Արևմտյան Չինաստան և Եվրոպա:
«Այսօր մենք դառնում ենք ռազմական ոլորտում գիտական գիտելիքների անընդհատ զարգացման ու տարածման ականատեսը: Մենք պետք է հասկանանք այն ռիսկերը, որոնք դրա միջոցով կարող են սպառնալ պետություններին: Այդ սպառնալիքների մի մասը, հայտնվելու դեպքում, կստեղծեն այնպիսի ողբերգություններ, որոնք կլինեն շատ ավելի ծանր, քան Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ողբերգությունները»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Փորձագետների կարծիքով, Մոսկովյան համաժողովը ոչ միայն ռազմական նշանակություն ունեցավ: Այն, կարելի է ասել, տարվա իրադարձություն էր՝ դիվանագիտական բեկում մտցնելու տեսակետից:
---
Hayeli.am
Ի՞նչ պատմական խորհուրդ է տալու Լևոն Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանին
Կարինե Սարիբեկյան
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ մեկնել է Ղարաբաղ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: , Հիշեցնենք,որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, հանդիպել էին ապրիլի 9-ին, զրուցել սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների և ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող զարգացումների մասին: Հանդիպումը նախաձեռնել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հետաքրքիր է սակայն, թե Տեր-Պետրոսյանը ինչ խորհուրդներ է տալու Բակո Սահակյանին: ԼՂՀ նախագահը իր վերջին հարցազրույցում շատ հստակ հայտարարեց, որ չի կարող տարածքների վերադարձի հարց քննարկել կամ խոսք լինել անցյալին վերադառնալու մասին. «Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում նաև՝ հողերի հետ կապված»,հայտարարել է Բակո Սահակյանը:
Քառօրյա պատերազմը ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացի ու լուծման ուղիների մոտեցումներում նոր փոփոխություններ է մտցրել: Սերժ Սարգսյանը Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու երեք նախապայման է առաջ քաշել՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, միջազգային հանրության կողմից հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
Նախապայմաններից որևէ մեկն առայժմ կատարված չէ, հետևաբար հետաքրքիր է՝ նման պայմաններում ո՞րն է խնդրի լուծման՝ առաջին նախագահի տեսլականը և ի՞նչ պատմական փորձ կարող է փոխանցել նա քառօրյա անհավասար պատերազմում պատվով հաղթանակած Բակո Սահակյանին: