Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են արտահերթ ընտրություններ անցկացնել այդ երկրում:
Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունիսի 18 -ը Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրն է, սակայն այդ երկրում քաղաքական և ընտրական մթնոլորտը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների անցկացման:
Թուրքիայի երկրորդ նախագահական ընտրություններին ընդառաջ, իշխող Արդարություն և զարգացում) կուսակցության ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել: Թուրքիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Ընդսմին Թուրքիայի խորհրդարանում վեց տեղեր զբաղեցրած պատգամավորների համաձայնությամբ, հնարավոր է, որ հաջորդ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների հաղթելու դեպքում, Թուրքիայի կառավարության կառուցվածքը նախագահականից փոխվի խորհրդարանականի:
Արևմուտքի, հատկապես ԱՄՆ- ի հետ քաղաքական լարվածության բարձրակետին, Թուրքիայի իշխող կուսակցությանը ծանր օրեր են սպասվում առաջիկա ընտրությունների համար: