Թուրքիան մտադիր է Ռուսաստանից լրացուցիչ С-400 համակարգեր ձեռք բերել. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i151642-Թուրքիան_մտադիր_է_Ռուսաստանից_լրացուցիչ_С_400_համակարգեր_ձեռք_բերել._Էրդողան
Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2021 16:35 Asia/Tehran
  • Թուրքիան մտադիր է Ռուսաստանից լրացուցիչ С-400 համակարգեր ձեռք բերել. Էրդողան

Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:

«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցին, թե մենք ինչ պաշտպանական համակարգեր ենք ձեռք բերում, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարող միջամտել դրան։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»,- ասել է Էրդողանը:Թուրքիայի նախագահը նշել է, որ ամեն ինչ բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: «Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և վճարեցինք 1,4 մլրդ դոլար, բայց այդպես էլ չստացանք այդ կործանիչները: Մենք խնդրեցինք մեզ վաճառել Patriot [զենիթահրթիռային համալիրներ], բայց դա էլ չստացանք: Ուստի ես, հնարավոր է, այլ երկրներից պաշտպանական համակարգեր ձեռք բերեմ»,- պարզաբանել է Էրդողանը։

civic.am/politics