Տարասով․ ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ
https://parstoday.ir/hy/news/world-i151972-Տարասով_ռուս_թուրքական_կենտրոնի_գործունեության_մեջ_կան_շատ_ֆունկցիոնալ_տարաձայնություններ
Աղդամում ռուս-թուրքական կենտրոնն աշխաատում է շատ հաջող, բավական արդյունավետ՝ չնայած դրա գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 14:35 Asia/Tehran
  • Տարասով․ ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ

Աղդամում ռուս-թուրքական կենտրոնն աշխաատում է շատ հաջող, բավական արդյունավետ՝ չնայած դրա գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեջ կան շատ ֆունկցիոնալ տարաձայնություններ, այնուամենայնիվ, այն աշխատում է։ Եվ դա նշանակում է, պայմանականորեն ասած, թուրքական գործոնի ներկայություն։ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են , եւ դա պետք է խոստովանել։ Հարցն այն է, թե ինչ ձեւաչափով են համագործակցում։ Առաջին հերթին, այնտեղ չկա Թուրքիայի ակտիվ ռազմական ներկայություն, չկան բազաներ, զինված ուժեր։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի նկատմամբ արտաքին սպառնալիքի հայտնվելու դեպքում»,-նշեց նա։

Փորձագետը հավելեց, որ անվտանգության լայն համակարգ դեռ չի ստեղծվել, քանի որ Անկարայի կողմից առաջարկված «3+3» ձեւաչափը քիչ հավանական է, քանի որ Վրաստանը չի համագործակցի Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է Պուտինի այն հայտարարությանը, որ ռուս-թուրքական կենտրոնը «գործում է հայ-ադրբեջանական սահմանին», ապա այստեղ, Տարասովի խոսքով, տարաձայնություններ չպետք է լինեն, քանի որ դա միայն խոսքի ձեւ է։

Նշենք, որ կենտրոնը գործում է Աղդամում։ Հիշեցնենք, որ Սոչիում Թուրքիայի նախագահ  Էրդողանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։ 

news.am