Թրամփն ընդունել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի պարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i151986-Թրամփն_ընդունել_է_Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_պարտությունը
ԱՄՆ նախկին նախագահն ընդունելէ ԱՐևմտյան Ասիայում Վաշինգտոնի պարտությունը, նշելով, որ ամերիկյան զորքերը ի սկզբանե չպետք է մտնեին տարածաշրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 04:55 Asia/Tehran
  • Թրամփն ընդունել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի պարտությունը

ԱՄՆ նախկին նախագահն ընդունելէ ԱՐևմտյան Ասիայում Վաշինգտոնի պարտությունը, նշելով, որ ամերիկյան զորքերը ի սկզբանե չպետք է մտնեին տարածաշրջան:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը  հանդես է եկլ մի շարք կոշտ հայտարարություններով՝ ընդդեմ ԶՈՒ միացյալ շտաբի պետ Մարկ Միլիի և Աֆղանստանից ամերիկացիների դուրս գալու եղանակի ՝ նշելով, որ նման հրամանատարների առկայությամբ, ԱՄՆ-ն շարունակելու է ձախողվել Արևմտյան Ասիայում:

Եվ այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Թրամփի կառավարման չորս տարիներին նրա վարչակազմը ձգտում էր Արևմտյան Ասիայի տարածաշրջանում արաբ դաշնակիցների և Սիոնիստական ​​ռեժիմի միջև  հարաբերությունների կարգավորմամբվ և իրանաֆոբիայի քաղաքականությունն առաջ տանելով,  զենք վաճառել տարածաշրջանի  երկրներին և պահպանել այնտեղ իր ներկայությունը:  ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գնումէ նույն ճանապարհով:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում, տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն արդարացնելու և արաբ դաշնակիցներին ու գործընկերներին ավելի ու ավելի շատ զենք վաճառելու համար, ԱՄՆ-ն վարել է իրանաֆոբիայի քաղաքականություն: