Էկվադորի բանտում արյունալի բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել
Էկվադորի բանտերից մեկում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում զոհվել է 116 և վիրավորվել է շուրջ 80 մարդ: Այս մասին տեղեկացրել է Էկվադորի նախագահը:
Չորեքշաբթի օրը, անդրադառնալով երեքշաբթի օրը Էկվադորում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն հավելել է.«Կալանավայրը դեռ լիովին անվտանգ չէ և կալանավորների հարազատներից խնդրել եմ հեռու մնալ այս տարածքից»:
Երեքշաբթի օրը Լիտորալ բանտում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, զոհերի թիվն աճել է: Բանտը գտնվում է առափնյա Գուայակիլ քաղաքի արվարձանում:
Էկվադորի նախագահը հավելել է.«Հնարավոր է առաջիկա մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ թվով դիակներ գտնվեն»:
Ավելի վաղ Էկվադորի կալանավայրերի գործակալությունը հայտնել էր մի բանտախցում պայթյունի և «հանցավոր խմբավորումների միջև բախումների» մասին:
Էկվադորում կա 50 կալանավայր, որտեղ պահվում է ավելի քան 38 հազար բանտարկյալ: