Էկվադորի բանտում արյունալի բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i152004-Էկվադորի_բանտում_արյունալի_բախումների_ընթացքում_ավելի_քան_100_մարդ_է_զոհվել
Էկվադորի բանտերից մեկում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում զոհվել է 116 և վիրավորվել է շուրջ 80 մարդ: Այս մասին տեղեկացրել է Էկվադորի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 08:57 Asia/Tehran
  • Էկվադորի բանտում արյունալի բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել

Էկվադորի բանտերից մեկում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում զոհվել է 116 և վիրավորվել է շուրջ 80 մարդ: Այս մասին տեղեկացրել է Էկվադորի նախագահը:

Չորեքշաբթի օրը, անդրադառնալով երեքշաբթի օրը Էկվադորում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն հավելել է.«Կալանավայրը դեռ լիովին անվտանգ չէ և կալանավորների հարազատներից խնդրել եմ հեռու մնալ այս տարածքից»:

Երեքշաբթի օրը Լիտորալ բանտում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, զոհերի թիվն աճել է:  Բանտը գտնվում է առափնյա Գուայակիլ քաղաքի արվարձանում: 

Էկվադորի նախագահը հավելել է.«Հնարավոր է առաջիկա մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ թվով դիակներ գտնվեն»:

Ավելի վաղ Էկվադորի կալանավայրերի գործակալությունը հայտնել էր մի բանտախցում պայթյունի և «հանցավոր խմբավորումների միջև բախումների» մասին:

Էկվադորում կա 50 կալանավայր, որտեղ պահվում է ավելի քան 38 հազար բանտարկյալ: