Էրդողանը գոհ է S-400 համակարգի գնումից
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել այդ երկրի կողմից С-400 ՀՕՊ համակարգի գնման կապակցությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը Թուրքիային վաճառեր Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը, Անկարան ստիպված չէր լինի գնել С-400 համակարգը:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կարող է ընդլայնել իր պաշտպանունակությունը, ինչպես որ ցանկանա:
Մոսկվան և Անկարան 2017 թվականին համաձայնագիր են ստորագրել C-400 համակարգերի առաքման վերաբերյալ, և 2019 թվականի հուլիսին Թուրքիան Ռուսաստանից ստացել է C-400 համակարգերի առաջին խմբաքանակը:
ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) դաշնակիցները պնդում են, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի օգտագործումը թույլ կտա Ռուսաստանին հասանելիություն ունենալ ՆԱՏՕ-ի պաշտպանական ցանցի գաղտնի տեղեկատվությանը: Սակայն Թուրքիայի պաշտոնյաները հերքել են այդ մեղադրանքները: