Սեպտեմբեր 30, 2021 18:23 Asia/Tehran
  • Բորել. Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները գտնվում են զգայուն փուլում

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և եվրոպացիների խոստմնադրժություններին, ասել է.«ՀԳՀԾ-ն վերականգնելու հարցով Վիեննայի բանակցությունները գտնվում են զգայուն փուլում»:

Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, Ջորջ Բորելը հինգշաբթի օրը Դոհայում Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդոլռահման Ալե Սանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  հայտարարել է.«Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները կվերսկսվեն ընդունելի ժամկետում»:

Նա սակայն չի անդրադարձել  այլ մանրամասների:

Բորելը ընդգծել է.«Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը վերադառնան Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի հարցով բանակցության սեղանի շուրջ` բանակցությունների յոթերորդ փուլին մասնակցելու  համար, պնդելով, որ Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը, ՀԳՀԾ-ի հարցով բանակցությունները վերսկսելու համար»: 

Պիտակ