Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i152050-Էրդողանը_Պուտինին_հրավիրել_է_Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է պատասխան այց կատարել Թուրքիա, հաղորդում է Անադոլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 14:59 Asia/Tehran
  • Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է պատասխան այց կատարել Թուրքիա, հաղորդում է Անադոլուն։

«Ես առաջարկել եմ նրան (Պուտինին) պատասխան այց կատարել մոտ ժամանակներս: Նա դրական է արձագանքել: Նաև առաջարկել եմ մինչև այս տարեվերջ Թուրքիայում անցկացնել (ռուս-թուրքական) բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ: Նա դրան նույնպես արձագանքեց դրական», – ասել է Էրդողանը: