Էրդողանը խոսել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i152058-Էրդողանը_խոսել_է_Ռուսաստանի_հետ_ռազմական_համագործակցության_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմատեխնիկական համագործակցության մասին, մասնավորապես՝  խոսել է Ռուսաստանի համար մարտական ​​ինքնաթիռների և շարժիչների մատակարարման մասին: Թուրք առաջնորդն անդրադարձել է նաև Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի գնմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 16:08 Asia/Tehran
  • Էրդողանը խոսել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմատեխնիկական համագործակցության մասին, մասնավորապես՝  խոսել է Ռուսաստանի համար մարտական ​​ինքնաթիռների և շարժիչների մատակարարման մասին: Թուրք առաջնորդն անդրադարձել է նաև Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի գնմանը։

 

Պետության ղեկավարը նշել է, որ չնայած Միացյալ Նահանգների մերժմանը, Անկարան մտադիր չէ հետ կանգնել С-400-ի հարցում:

«Մենք այս հարցը մանրամասն քննարկեցինք Սոչիում, քննարկեցինք պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա խթանման ուղիները: С-400-ի ձեռքբերման գործընթացը շարունակվում է, մենք հետքայլերի մասին չենք խոսում: Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ տանել համագործակցությունը: Օրինակ՝ ինչ կարելի է անել նրանց համար ռազմական ինքնաթիռների և շարժիչների արտադրության առումով: Եթե ​​դա մեզ հաջողվի, ապա մենք համատեղ քայլեր կձեռնարկենք շարժիչների վրա: Մենք կարող ենք միասին աշխատել (ռազմական) նավերի շինարարության վրա՝ ընդհուպ մինչև սուզանավեր: Հուսով եմ, որ այստեղ նույնպես համատեղ քայլեր կանենք»,- նշել է նախագահը:

araratnews.am