Էրդողան․ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար»
https://parstoday.ir/hy/news/world-i152060-Էրդողան_Զանգեզուրի_միջանցքը_հնարավորություններ_կբացի_տարածաշրջանի_համար
Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sabah-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 16:15 Asia/Tehran
  • Էրդողան․ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար»

Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sabah-ը։

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է հարթակ ստեղծել վեց երկրների համար»։

Էրդողանն առաջարկել է հարթակ ստեղծել վեց երկրների համար, ներառյալ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։ Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար առեւտրի եւ տնտեսության տեսանկյունից»։

«Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է տանում այդ միջանցքի բացման համար»,-հավելել է նա։

news.am