Պուտինը կարևորում է ՌԴ-ի ու Չինաստանի համատեղ համագործակցությունների շարունակումը
ՉԺՀ-ի կազմավորման տարելիցի օրվա առիթով Չինաստանի նախագահին հղած ուղերձում, ՌԴ նախագահը կարևորել է Մոսկվայի ու Պեկինի միջև համատեղ համագործակցությունների շարունակումը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, ՉԺՀ-ի կազմավորման 72-րդ տարելիցի առիթվ այդ երկրի նախագահ Սի Ծինփինին հղած ուղերձում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջինիս վստահեցրել է, որ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունները կամրապնդվեն ցանկացած միջոցներով:
Վլադիմիր Պուտինն ուղերձում շեշտել է, որ ՌԴ-ի ու ՉԺՀ-ի համագործակցությունների շարունակումը լիովին համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:
ՌԴ-ի նախագահը նշել է.«Երկկողմ հարաբերությունների առումով Մոսկվան ու Պեկինը հետևում են բազմակողմանի մասնակցության ու ռազմավարական համագործակցության սկզբունքներին»:
Սառը պատերազմի ավարտից հետո ՌԴ-ի ու ՉԺՀ-ի միջև տնտեսական, քաղաքական, ռազմական ու սպառազինական հարաբերությունները զարգացող ընթացքով են առաջ շարժվել և երկու երկրները, հարգելով միմյանց քաղաքական նկատառումները, հետևում են գլոբալ ու տարածաշրջանային մի շարք նպատակների իրագործմանը:
Ներկա դրությամբ, երկու երկրների հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում, բարձար մակարդակի վրա են:
ՌԴ-ի ու ՉԺՀ-ի ղեկավարների վերջին հանդիպումների ընթացքում քնարկվել է քաղաքական, տնտեսական, ներդրումների, էներգետիկայի և արդիական տեխնոլոգիաների հետ կապված երկկողմ խնդիրների լայն շրջանակ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային կարևոր խնդիրներ, ստորագրել են կարևոր պայմանագրեր ու համաձայնություններ: