Չավուշօղլուն քննադատել է ՄԱԿ -ի քվեարկության մեխանիզմը
https://parstoday.ir/hy/news/world-i152156-Չավուշօղլուն_քննադատել_է_ՄԱԿ_ի_քվեարկության_մեխանիզմը
Քննադատելով ՄԱԿ -ի աշխատանքը և քվեարկության մեխանիզմը, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ՄԱԿ -ը չի կարող լուծել որևէ խնդիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 06:41 Asia/Tehran
  • Չավուշօղլուն քննադատել է ՄԱԿ -ի քվեարկության մեխանիզմը

Քննադատելով ՄԱԿ -ի աշխատանքը և քվեարկության մեխանիզմը, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ՄԱԿ -ը չի կարող լուծել որևէ խնդիր:

Թուրքիայի արևմտյան Այդին նահանգում ունեցած ելույթում, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Այսօր ՄԱԿ -ը չի կարող լուծել աշխարհում որևէ խնդիր, միջոցներ ձեռնարկել ցանկացած հարցի կապակցությամբ կամ նույնիսկ կանխել որևէ զինված հակամարտություն»:

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է նաև ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի քվեարկության մեխանիզմը և մի քանի երկրների համար վետոյի իրավունքի առկայությունը, նշելով. «Այս  մեխանիզմը պետք է փոխվի, հակառակ դեպքում ՄԱԿ -ի ճակատագիրը դատապարտված է»:

Հատկանշական է, որ երկու օր առաջ, Կիպրոսի ԱԳն Նիկոս Քրիստոդուլիդեսը քննադատել էր  Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, նշելով, որ  Արևելյան Միջերկրականում և Արևմտյան Ասիայում այդ երկրի արտաքին քաղաքականությունը ռազմական բնույթ է կրում: