Այս տարվա սկզբից աշխարհում զոհվել է 40 լրագրող. Ուսումնասիրություն
https://parstoday.ir/hy/news/world-i15229-Այս_տարվա_սկզբից_աշխարհում_զոհվել_է_40_լրագրող._Ուսումնասիրություն
Press Emblem Campaign հասարակական կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն 2016-ի սկզբից աշխարհի 18 երկրում սպանվել է 40 լրագրող: Այս մասին գրում է russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2016 06:57 Asia/Tehran
  • Այս տարվա սկզբից աշխարհում զոհվել է 40 լրագրող. Ուսումնասիրություն

Press Emblem Campaign հասարակական կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն 2016-ի սկզբից աշխարհի 18 երկրում սպանվել է 40 լրագրող: Այս մասին գրում է russian.rt.com-ը:

ՀԿ-ն կոչ է արել ուժեղացնել լրագրողների պաշտպանությունը հակամարտությունների գոտիներում և պայքարը հանցագործությունների անպատժելիության դեմ:

Այժմ հակամարտությունների գոտիներում ամեն ամիս զոհվում է միջինը 10 լրագրող: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարի 12 ամսում զոհվել է 135 լրագրող:

Press Emblem Campaign տվյալներով, 2016-ին ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրներից են Աֆղանստանը, Մեքսիկան, Յեմենը, Իրաքը, Թուրքիան, Սիրիան և Պաղեստինը:

ՀԿ-ի զեկույցում նշվում է, որ Մեքսիկայում և Հոնդուրասում լրագրողների սպանության դեպերքը ձեռք են բերում «հատկապես ճչացող» անպատժելիության բնույթ:

Աղբյուր` Panorama.am

4/5/2016