Հայտնի է, թե քանի տարով է կորոնավիրուսը կրճատում կյանքը
https://parstoday.ir/hy/news/world-i152296-Հայտնի_է_թե_քանի_տարով_է_կորոնավիրուսը_կրճատում_կյանքը
Գիտնականներն ուշադրություն են դարձնում բնական իմունիտետին, որը հատկապես երիտասարդներին օգնում է պայքարել հիվանդության դեմ: Բայց ծերերի դեպքում ավելի բարդ է, ուստի մահվան ռիսկերն ավելի բարձր են:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 19:21 Asia/Tehran
  • Հայտնի է, թե քանի տարով է կորոնավիրուսը կրճատում կյանքը

Գիտնականներն ուշադրություն են դարձնում բնական իմունիտետին, որը հատկապես երիտասարդներին օգնում է պայքարել հիվանդության դեմ: Բայց ծերերի դեպքում ավելի բարդ է, ուստի մահվան ռիսկերն ավելի բարձր են:

Կորոնավիրուսային վարակը մարդու կյանքի տևողությունը կրճատում է միջինը 10 տարով։ Այս մասին հայտնել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկագենետիկական կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան:

«Քանի դեռ մարդիկ երիտասարդ են և ամուր իմունիտետ ունեն, նրանք մեծամասամբ հաղթահարում են կորոնավիրուսը կամ դրա բարդացումը։ Ծեր տարիքում ավելի ու ավելի շատ են հիվանդությունները, և կորոնավիրուսը, դառնալով դրանցից մեկը, նվազեցնում է կյանքի միջին տևողությունը», – ասել է Բարանովան։

Կենսաբանը հիշեցրել է, որ ժամանակի ընթացքում վիրուսը աստիճանաբար թուլանում է։ Սակայն երկու տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակը, եթե թուլացել է, ապա աննկատ։

Նրա խոսքով ՝ երկու-երեք սերունդ հետո մարդիկ ավելի հեշտ կհաղթահարեն կորոնավիրուսը, նույնիսկ` առանց դեղորայքի։

«Կարող է փոփոխվել մարդկությանը տանջող վիրուսների կառուցվածքը, գուցե գրիպը վերջապես պակասի», - հավելել է մասնագետը:

Կենսաբանը նաև համոզված է, որ կանոնավոր թեստավորումը ուժեղացնում է կորոնավիրուսի տարածման վերահսկողությունը, սակայն չի վերացնում հիվանդանալու վտանգը:

«Կորոնավիրուսը շրջակա միջավայրում շատ ավելի շատ է, քան կարելի է պատկերացնել», – հայտարարել է նա:

Բարանովան պատմել է անգլիացի գիտնականների հետազոտության մասին, որոնք պարզել են, որ չվերթերի ուղևորների 2 տոկոսը, որոնք բացասական թեստ են ունեցել, միևնույն է վիրուսակիր են եղել: Ընդ որում, տարեց մարդկանց շրջանում վիրուս փոխանցողներն ավելի շատ են, քան երիտասարդների շրջանում։

armeniasputnik.am