Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև համագործակցությունն ընդլայնվում է
Հոկտեմբեր 04, 2021 05:00 Asia/Tehran
Թուրքիայի ու Ադրբեջանի բանակներն ընդլայնում են համագործակցությունը ՝ իրականացնելով «Եղբայրության բրիգադ» նախագիծը:
«Անատոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարության կապի վարչության սպա մայոր Պինար Կարան Բաքվի և Անկարայի ռազմական համագործակցության վերաբերյալ ասել է. «Եղբայրության բրիգադ» նախագիծն իրականացվում է թուրքական բանակի և Ադրբեջանի միջև համագործակցության և համատեղ օպերատիվ կարողությունների բարձրացման նպատակով»:
Կարան հավելել է. «Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև համատեղ վարժանքներն ու դասընթացները շարունակվում են: Հոկտեմբերի 5 -ից 8 -ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կանցկացվի նաև «Անխախտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունը»:
Պիտակ