ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i152372-ՌԴ_արտգործնախարար_Սերգեյ_Լավրովը_զգուշացրել_է_Թուրքիային
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Լավրովն ակնարկել է Էրդողանին, որ Թուրքական զnրքերը պետք է դուրս գան Սիրիայից. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ զգուշացրել է Թուրքիային Սիրիայի հետ կապված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 15:11 Asia/Tehran
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Թուրքիային

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Լավրովն ակնարկել է Էրդողանին, որ Թուրքական զnրքերը պետք է դուրս գան Սիրիայից. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ զգուշացրել է Թուրքիային Սիրիայի հետ կապված:

«Ես չեմ անդրադառնա Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությանը , ես հղում կանեմ հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որտեղ նա բազմիցս հրապարակային հայտարարել էր, որ Սիրիան անկախ պետություն է և Թուրքիան լիարժեք հարգանք կցուցաբերի Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների միջև Սոչիում կայացել էին բանակցությունները, որոնք թուրքական կողմի համար բավական բարդ էին ընթացել:

yerevan-times.com