Թուրքիայում գնաճը շարունակվում է
Սեպտեմբերին Թուրքիայում գնաճի միջին մակարդակը հասել է վերջին 28 ամսվա ընթացքում ամենաբարձր մակարդակին:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի վիճակագրական կենտրոնը հայտարարել է, որ երկրում գնաճի միջին մակարդակը աճել է 1.25 տոկոսով:
Կենտրոնի տվյալներով՝ մինչև սեպտեմբեր, վերջին 12 ամիսների միջին գնաճը կազմել է 19.58 տոկոս և 1.25 տոկոսով ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Թուրքական վիճակագրական կենտրոնը նշել է նաև, որ որոշ ապրանքների տարեկան միջին գինը, ներառյալ էներգիայի գները, բարձրացել են 60%-ով:
Մինչդեռ, Թուրքիայի Կենտրոնական բանկը և տնտեսական փորձագետները կանխատեսում էին, որ գնաճը շատ ավելի ցածր կլինի, քան հայտարարված ցուցանիշները: