Ռուս դիվանագետ. Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը դարձել է Արևմուտքի քաղաքական գործիքը
https://parstoday.ir/hy/news/world-i152418-Ռուս_դիվանագետ._Քիմիական_զենքի_արգելման_կազմակերպությունը_դարձել_է_Արևմուտքի_քաղաքական_գործիքը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը հայտարարել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը արևմտյան երկրների ձեռքում դառնում է քաղաքական գործիք՝ այլ կառավարություններին պատժելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 13:29 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետ. Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը դարձել է Արևմուտքի քաղաքական գործիքը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը հայտարարել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը արևմտյան երկրների ձեռքում դառնում է քաղաքական գործիք՝ այլ կառավարություններին պատժելու համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին երեկ երեկոյան ԱԽ-ի նիստում հայտարարել է.«Արևմտյան երկրներն Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը որպես միջոց են օգտագործում՝ Սիրիայի հետ հաշիվներ մաքրելու և Դամասկոսի պաշտոնյաներին պատժելու համար»:

Ռուս դիվանագետն ասել է.«Ընդհանուր առմամբ, Սիրիայի հարցում Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարության ղեկավարների վարած քաղաքականությունը չեզոք չի թվում, և արդեն պարզ է, որ որոշ հարցերում մոտեցումը լիովին քաղաքական է»:

Պոլյանսկին նշել է, որ հենց նման վերաբերմունքի պատճառով Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը արևմտյան դաշնակից երկրների ձեռքում դառնում է քաղաքական գործիք՝ անցանկալի կառավարություններին պատժելու համար:

Նշելով, որ նման մոտեցումն անընդունելի և արժանի չէ միջազգային կազմակերպությանը, նա հավելել է. «Սիրիայի դեմ բացված քիմիական գործը վաղուց կապ չունի քիմիական զենքի չտարածման հարցի հետ»: