Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից
https://parstoday.ir/hy/news/world-i152610-Մոսկվան_ելնում_է_Հարավային_Կովկասում_աշխարհաքաղաքական_կայունության_ապահովման_խնդրի_առաջնահերթ_բնույթից
Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 14:36 Asia/Tehran
  • Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից

Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունների սպառնալիքի մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը:

«Ռուսաստանը վարում է համապատասխան համապարփակ քաղաքականություն, ներառյալ երկխոսություն պահպանելով տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի արտգործնախարարները քննարկեցին «3+3» ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)։ Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ Աբդոլլահիյանը  Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Իրանը չի ընդունի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Տարածաշրջանը չի կարող նոր ավելորդ պահանջներ ներկայացնել: Իրանն ակնկալում է, որ այլ երկրները դրականորեն կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը: Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները Կովկասում: Մենք դեռ մտահոգված ենք սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայությամբ»։    

news.am