Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին' 40 F-16 կործանիչ գնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i152642-Թուրքիան_դիմել_է_ԱՄՆ_ին'_40_f_16_կործանիչ_գնելու_համար
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին' 40 F-16 կործանիչ և մոտ 80 մարտական ​​ինքնաթիռների արդիականացման հավաքածուներ նելու առաջարկով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 08:51 Asia/Tehran
  • Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին' 40 F-16 կործանիչ գնելու համար

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին' 40 F-16 կործանիչ և մոտ 80 մարտական ​​ինքնաթիռների արդիականացման հավաքածուներ նելու առաջարկով:

Ֆարս գործակալության հաղորդմամբ. Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքի միլիարդավոր դոլարների հասնողվ պայմանագիրը պետք է հաստատվի ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի և  Կոնգրեսի կողմից

Անկարան ավելի վաղ 100-ից ավելի F-35 կործանիչ էր պատվիրել, որոնք պետք է կառուցեր Lockheed Martin ընկերությունը: Սակայն 2019-ին, Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո, Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց պայմանագիրը և պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:

Թուրքիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Բաքվի հիմնական աջակիցն էր: