Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին' 40 F-16 կործանիչ գնելու համար
Հոկտեմբեր 08, 2021 08:51 Asia/Tehran
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին' 40 F-16 կործանիչ և մոտ 80 մարտական ինքնաթիռների արդիականացման հավաքածուներ նելու առաջարկով:
Ֆարս գործակալության հաղորդմամբ. Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքի միլիարդավոր դոլարների հասնողվ պայմանագիրը պետք է հաստատվի ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի և Կոնգրեսի կողմից
Անկարան ավելի վաղ 100-ից ավելի F-35 կործանիչ էր պատվիրել, որոնք պետք է կառուցեր Lockheed Martin ընկերությունը: Սակայն 2019-ին, Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո, Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց պայմանագիրը և պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:
Թուրքիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Բաքվի հիմնական աջակիցն էր:
Պիտակ