Էբրահիմ Օղլու. Ադրբեջանը չպետք է դառնա մրցակից ուժերի մարտադաշտ
https://parstoday.ir/hy/news/world-i152756-Էբրահիմ_Օղլու._Ադրբեջանը_չպետք_է_դառնա_մրցակից_ուժերի_մարտադաշտ
Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդը հայտարարել է, որ այդ երկիրը չպետք է դառնա մրցակից ուժերի մարտադաշտ, և նրանք, ովքեր ցանկանում են իրենց հաշիվները մաքրել, չպետք է դա անեն Ադրբեջանի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2021 05:20 Asia/Tehran
  • Էբրահիմ Օղլու. Ադրբեջանը չպետք է դառնա մրցակից ուժերի մարտադաշտ

Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդը հայտարարել է, որ այդ երկիրը չպետք է դառնա մրցակից ուժերի մարտադաշտ, և նրանք, ովքեր ցանկանում են իրենց հաշիվները մաքրել, չպետք է դա անեն Ադրբեջանի տարածքում:

 Իրանը և Ադրբեջանը կարող են վերականգնել այն ըմբռնումը, որ նրանք ունեցել են 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասել է Հաջ Իլքար Իբրահիմ Օղլուն՝ Equality TV- ին, հայտնում է «Կովկասյան փաստեր» գործակալությունը:

Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ հատկապես Թուրքիայի հասարակական և քաղաքական  մակարդակներում  կհասկանան իրենց  առաքելությունն իսլամական քաղաքակրթության շրջանակներում»:

Նա կոչ է արել դադարեցնել  շահարկել Ադրբեջանի և Իրանի միջև ստեղծված  իրավիճակը` ադրբեջանցիներին ահաբեկելու, սպառնալու և ճնշելու համար: