Էրդողանի ընդդիմադիրների առաջնորդ. «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեռանալու է
https://parstoday.ir/hy/news/world-i152844-Էրդողանի_ընդդիմադիրների_առաջնորդ._Արդարություն_և_զարգացում_կուսակցությունը_հեռանալու_է
Թուրքիայի ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» ​​կուսակցության առաջնորդը հայտարարել է ասել է, որ նախագահական համակարգը մեծ խնդիրներ է ստեղծել Թուրքիայի համար, և որ վեց ընդդիմադիր կուսակցություններ համաձայնել են փոխել երկրի քաղաքական համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 07:14 Asia/Tehran
  • Էրդողանի ընդդիմադիրների առաջնորդ. «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեռանալու է

Թուրքիայի ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» ​​կուսակցության առաջնորդը հայտարարել է ասել է, որ նախագահական համակարգը մեծ խնդիրներ է ստեղծել Թուրքիայի համար, և որ վեց ընդդիմադիր կուսակցություններ համաձայնել են փոխել երկրի քաղաքական համակարգը:

Քեմալ Քլըչդարօղլուն, «Ղարար»  թերթին տված հարցազրույցում, ասել է. «Այն, ինչ մենք փնտրում ենք, ոչ միայն նախագահական համակարգից խորհրդարանականին վերադառնալն է, այլ  ունենալ  ուժեղ խորհրդարանական համակարգ, որտեղ խորհրդարանն կունենա կառավարությանը վերահսկելու մեծ ուժ և լիազորություն»:

Նա հավելել է. «Ներկայումս Թուրքիան կանգնած է տարօրինակ քաղաքական և գործադիր համակարգի առջև, որտեղ ամբողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում է»:

Քեմալ  Քլըչդարօղլուն ընդգծել է. «Նախագահական համակարգի հաստատումից՝ 2017 թվականից ի վեր, Թուրքիան մշտական ​​դժվարությունների մեջ է և նախորդ տարիների համեմատ  գրանցել է  լուրջ հետընթաց և անկում: Թուրքիայի բոլոր քաղաքացիները դժգոհ են այս իրավիճակից»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio