Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականները քննարկել են միջուկային զենքի հարցերը
Մայիս 04, 2016 15:39 Asia/Tehran
Գերմանական Բրիզեն քաղաքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանականների հանդիպման ժամանակ ամերիկացիները հարց են բարձրացրել տակտիկական միջուկային զենքի վերահսկողության մասին, երեքշաբթի օրը RIA Novosti-ին հայտնել է Բեռլինում ամերիկյան Ասպեն ինստիտուտի տնօրեն Ռյուդիգեր Լենցը:
«Վերադառնալ սպառազինության, տակտիկական միջուկային զենքի վերահսկման մասին խոսակցություններին. այդ հարցը շեշտադրվել է ամերիկյան կողմից: Անհրաժեշտ է հաղթահարել անվստահությունը, և դա եղել է բոլոր կողմերի ընդհանուր ուղեձը»,- ասել է Լենցը:
Նրա խոսքերով` կողմերը նշել են մի շարք «դեպի ապագան կողմնորոշված» հարցեր, «որոնցում, ինչպես ենթադրվում է, կարելի է կառուցողական աշխատել և հետագայում»:
Պիտակ