ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i152862-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_հանդես_Է_եկել_գլոբալ_պատվաստման_օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհին անհրաժեշտ Է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտրարությամբ նա տեսաուղերձով հանդես Է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 15:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել գլոբալ պատվաստման օգտին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհին անհրաժեշտ Է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտրարությամբ նա տեսաուղերձով հանդես Է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վաղուց եմ փորձում պարզաբանել գլոբալ պատվաստման պլանը, մենք իրոք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները պատվաստման բարձր մակարդակ ունենան: Մենք պետք Է լուծենք մյուս երկրների պարտքերի դուրսգրման խնդիրները, դա կպարզեցնի իրավիճակը»,- կարծում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բելգրադը Չմիացման շարժման հոբելյանական նիստում հյուր Է ընդունում աշխարհի 105 երկրներից, ինչպես նաեւ 11 միջազգային կազմակերպություններից: Ընդամենը համաժողովին կմասնակցի 555 հոգի, միջոցառման կազմակերպանը գործի Է դրված վեց հազարից ավելի մարդ:

Չմիացման շարժումը միջազգային կազմակերպություն Է, որը միավորում Է այն երկրներին, որոնց արտաքին քաղաքական ուղեգծի հիմքը համարվում Է մերժումը ռազմա-քաղաքական դաշինքներին մասնացկությունից եւ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ հիմնված անկախության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Չմիանալու շարժման հիմնելու օրը համարվում Է 1961 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ Բելգրադում բացվեց 25 չմիացած երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 1-ին խորհրդաժողովը: Ներկայումս Չմիանալու շարժումը միավորում Է 120 երկիր, իսկ 17 պետություններ եւ 10 միջազգային կազմակերպություններ այնտեղ դիտորդի կարգավիճակ ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am