Ռուսաստանում ակնոց են ստեղծել զինվորների համար, որոնք օգնում են տեսնել ավելին
Հոկտեմբեր 15, 2021 07:02 Asia/Tehran
Ակնոցները թույլ են տալիս տեսնել տեղանքի պատկերն անօդաչու թռչող սարքից։
Զինծառայողների համար համալրված իրականությամբ ակնոցները մշակել են Նովոսիբիրսկի սարքաշինական գործարանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով պաշտպանական արդյունաբերական համալիրում իր աղբյուրին։
«Ակնոցները թույլ են տալիս տեսնել հրամանատարությունից եկած լրացուցիչ տեղեկատվությունը, էլեկտրոնային նշան հաղորդել, հեռարձակել տեսապատկեր, օրինակ՝ տեղանքի պատկերը անօդաչու թռչող սարքերից», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նորարարությունը կարող է համալրվել գիշերային լուսավորության և ջերմային համակարգով:
armeniasputnik.am
Պիտակ