Ռուսաստանում անօդաչուների դեմ պայքարի համար հրացան են ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i153264-Ռուսաստանում_անօդաչուների_դեմ_պայքարի_համար_հրացան_են_ներկայացրել
Ռուսաստանում ԼՊԴ-801 ռադիոէլեկտրոնային հրացան են ներկայացրել: Անօդաչուների կառավարման ալիքների խլացման սարքը ցուցադրվել է Զենքի եւ որսորդական արտադրանքի ORELEXPO-2021 միջազգային ցուցահանդեսում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 10:14 Asia/Tehran
  • Ռուսաստանում անօդաչուների դեմ պայքարի համար հրացան են ներկայացրել

Ռուսաստանում ԼՊԴ-801 ռադիոէլեկտրոնային հրացան են ներկայացրել: Անօդաչուների կառավարման ալիքների խլացման սարքը ցուցադրվել է Զենքի եւ որսորդական արտադրանքի ORELEXPO-2021 միջազգային ցուցահանդեսում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

ԼՊԴ-801 հրացանի քաշը 3.5 կիլոգրամ է, որը համեմատելի է Կալաշնիկով ինքնաձիգի հետ: Ռադիոէլեկտրոնային մարտի ​​զենքի կառուցվածքը նույնպես հիշեցնում է ավանդական զենքերը: Այսպիսով, սարքի ալեհավաքը պատրաստված է փողի տեսքով, իսկ փոխարինվող մարտկոցը գտնվում է պահեստատուփի տեղում:

ԼՊԴ-801-ի բնութագրերը հնարավորություն են տալիս հակազդել անօդաչուներին մինչեւ 1.5 կիլոմետր հեռավորության վրա: Սարքը նախատեսված է կառավարման ալիքների խլացման եւ անօդաչու թռչող սարքերի նավիգացիայի համար: Արտադրողի տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները արդեն գնել է ԼՊԴ-801-ի խմբաքանակ:

news.am