Բրյուսելում երկխոսությունը չի կարող փոխարինել Վիեննայի բանակցություններին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է, որ Բրյուսելի բանակցությունները չեն կարող փոխարինել ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ Վիեննայի բանակցություններին:
«Բրյուսելի բանակցությունները Վիեննայի բանակցությունների նախնական փուլն են», - կիրակի օրը հայտարարել է Միխայիլ Ուլյանովը:
Հոկտեմբերի 14 -ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով փոխնախարար Էնրիկե Մորայի Թեհրանում կայացած հանդիպումից հետո հայտարարվեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, երկխոսությունը կշարունակվի Բրյուսելում:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը Բաղերին նշել է, որ կասկածներ կան իր պարտավորությունների կատարման հարցում ԱՄՆ-ի լուրջ կամքի առկայության վերաբերյալ: Նա քննադատել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում Եվրոպայի անգործությունը և ընդգծել պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը: