Չինաստան-Ռուսաստան ռազմածովային զորավարժությունները՝ ուժի ցուցադրություն սպառնալիքների դեմ
Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ քառօրյա զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 14-ին և ավարտվել հոկտեմբերի 17-ին՝ Ճապոնական ծովի միջազգային ջրերում:
Զորավարժության ընթացքում չինական և ռուսական նավատորմերը հրետանային կրակով թշնամու նավերի ոչնչացման վարժանքներ են անցկացրել, ինչը ցույց է տալիս ընդհանուր սպառնալիքներից Մոսկվայի և Պեկինի պաշտպանական կարողությունները:
Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրվելու ֆոնին, վերջին տարիներին Մոսկվան և Պեկինը ավելի սերտ ռազմական և դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, և այս զորավարժություններն անցկացվումե ն այդ շրջանակում:
Ռուսական և չինական ռազմածովային ուժերը վարժանքներում օգտագործել են արդիական սարքավորումներով հագեցած ռազմանավեր, սուզանավեր, ականանետեր, հրթիռային նավակներ և փրկարարական քարշակներ: