Ռուսաստանն ընդգծել է Թեհրանի ու Բաքվի միջև առկա տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i153768-Ռուսաստանն_ընդգծել_է_Թեհրանի_ու_Բաքվի_միջև_առկա_տարաձայնությունների_կարգավորման_անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծել է Թեհրանի ու Բաքվի միջև առկա տարաձայնությունների դիվանագիտական ​​և քաղաքական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, նշելով, որ Հարավային Կովկասում պետք է ապահովվեն բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի շահերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2021 07:22 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է Թեհրանի ու Բաքվի միջև առկա տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳՆ խոսնակն ընդգծել է Թեհրանի ու Բաքվի միջև առկա տարաձայնությունների դիվանագիտական ​​և քաղաքական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, նշելով, որ Հարավային Կովկասում պետք է ապահովվեն բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի շահերը։

Անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրի նկատմամբ բաքվի սաբոտաժի վերաբերյալ  Իրան-Ռուսաստան համատեղ առևտրի պալատի խորհրդի անդամ Ջալիլ Ջալալիֆարի վերջին հայտարարություններին, Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Մենք միշտ խորհուրդ ենք տվել նվազեցնել լարվածությունը Ադրբեջանի  և Իրանի սահմաններին, և փորձում ենք  ապաշրջափակել  Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիները: Այդ առումով, տարածաշրջանի բոլոր երկրների,  այդ թվում նաև Իրանի շահերը պետք է ապահովվեն»:

Ռուս դիվանագետը խոսել է Հարավային Կովկասում  3 + 3 ձևաչափով բանակցությունների անցկացման առաջարկին և դրա ճանապարհին առկա խոչընդոտների մասին, նշելով. «Այս ձևաչափը ենթադրում է մի կողմից Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը»։

Զախարովան հավելել է. «Մենք կարծում ենք, որ բազմակողմ հարաբերությունների զարգացումը օգուտ կբերի վերոնշյալ բոլոր երկրներին։ Մեր կարծիքով՝ այս մեխանիզմի գործարկումը կօգնի այդ երկրների միջև վստահության ձևավորմանը, վեճերի լուծմանը և  տնտեսական ներուժի ամրապնդմանը»։